• hy_AMru_RUus
  • Սերվիս

    ԲԿՏՍ-ի սերվիս կենտրոնում առկա է հատուկ Դոյց տեխնիկական կենտրոն, որն համալրված է նորարար սարքավորումներով շարժիչների նորոգման և սպասարկման համար, որոնք որակապես չեն զիջում Դոյցի գործարանների տեխսպասարկման կենտրոններին:

    Շարժիչների սպասարկմամբ և նորոգմամբ զբաղվող տեխնիկական անձնակազմը ունի բարձր մասնագիտական հմտություններ, անցել է պատրաստում Դոյցի գործարաններում և պատրաստ է ամեն պահի լուծել պատվիրատուի խնդիրները ինչպես տեխկենտրոնում, այնպես էլ անսարքության վայրում:

    Հայաստանում ստեղծված պահեստամասերի միակ բազան է, որի շնորհիվ անհրաժեշտ դետալների տեղադրումը և վերանորոգումը կարող են իրականացվել օպերատիվ կերպով և կարճ ժամանակահատվածում:

    Թույլ տվեք տեղեկացնել Ձեզ, որ Deutz տեխնիկական կենտրոնը պատրաստ է համագործակցել Ձեզ հետ ծառայողական օգնություն տրամադրելու, վերանորոգման, օրիգինալ պահեստամասերի ձեռք բերման, աշխատակազմի ուսուցման ոլորտում՝ պատասխանատվություն կրելով տեխնիկայի վերանորոգման և շահագործման համար:

    Powered by WordPress. Designed by Woo Themes